փիլիսոփայություն

էմպիրիզմ


Էմպիրիզմը տեսություն է, համաձայն որի գիտելիքները գալիս է միայն կամ հիմնականում զգայական փորձից: Փիլիսոփայական ուղղություն, որը փորձը (էմպիրիան) համարում է իմացության միակ աղբյուրը և ժխտում է գիտական ընդհանրացումների ու վերացարկումների նշանակությունը

     էպիստեմոլոգիայի շարք դիտարկումներից մեկն է, մարդկային գիտելիքի ուսումնասիրությունը՝ ռացիոնալիզմի և սկեպտիցիզմի հետ համատեղ, էմպիրիզմը առաջնային է համարում փորձի և ապացույցների դերը, հատկապես զգայական փորձը՝ գաղափարների ձևով.[2] Էմպիրիցիստները կարող են վիճել այն հարցի շուրջ, որ ավանդույթները ձևավորվում են նախկին զգայական փորձերի հարաբերությունների հիման վրա։

      Գիտության փիլիսոփայության մեջ էմպիրիզմը շեշտը դնում է ապացույցի վրա, հատկապես փորձի արդյունքում ի հայտ եկած ապացույցի։ Գիտական մեթոդի հիմնական մաս է համարվում այն հանգամանքը, որ բոլոր վարկածները և թեորիաները պետք է փորձարկվեն բնական աշխարհի դիտարկումների վրա և պարզապես չհիմնվեն առաջնային պատճառի, ինտուիցիայի կամ բացահայտման վրա։ Էմպիրիզմը, որը հաճախ կիրառվում է բնական գիտնականների կողմից, պնդում է, որ գիտելիքը հիմնված է փորձի վրա և որ գիտելիքը նախնական և հավանականային է և ենթակա է շարունակական վերանայման և կեղծիքի։[4] Այն, որ զգայական փորձը ստեղծում է գիտելիք, համարվում է Էպիստեմոլոգիական դրույթներից մեկը։ Գիտական մեթոդը, ներառյալ փորձը և վավերացումը չափելու միջոցները, ուղեկցում է էմպիրիկ ուսումնասիրությանը։    


  Տերմինը կիրառվել է հին հունական էմպիրիկ դպրոցի բժիշկների կողմից, ովքեր հերքում էին Դոգմատիկ դպրոցի երեք ուսումունքները՝ նախընտրելով ապավինել երևույթի դիտարկման վրա։ Տրամաբանական էմպիրիզմը համարվում է 20-րդ դարի փորձ, որը համադրում է բրիտանական էմպիրիզմի հիմնական գաղափարներ։ Այս շարժման մեջ կարևոր գործիչներ էին Օտտո Նյուրաթը, Մորիս Շլիկը և Վիեննայի շրջանի մնացած հատվածը։




                                                                    ես


Ես, Սարգիս Հակոբյանս, ծնվել  եմ 2001թ.-ին, Վրաստանում,քաղաք Ախալքալաքում: 2008թ.-ին հաճախել եմ տեղի դպրոց: 2017թ.-ին տեղափոխվել եմ Երևան և ընդունվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Այս դպրոցից հետո տեղափոխվելու եմ ուսումնարան,ոսկերչության բաժին: Հույսով եմ կդառնամ լավ ոսկերիչ:



                                              Քրեական ենթամշակույթ
  Գողական օրենք(նաև` գողական հասկացություններ, գողական հավատք), խորհրդային Միության տարածքում և հետխորհրդային երկրների գողական շրջանակներում տարածված վարքի կանոններ և օրենքներ: Առաջացել է պետության դիմադրության պայմաններում:

   1930-ականներին ԽՍՀՄ-ում կոլեկտիվացման և սովի պատճառով մեծ թափ առած և տարածված  հանցավոր տարրերի և հանցավոր խմբավորումների դեմ պայքարի ուժեղացման պատճառով հանցավոր խմբերը սկսել են համախմբվել ավելի կազմակերպված միությունների: Հանցավոր աշխարհին միաձուլող հիմնական ուժն էր իշխանության դեմ ոչ քաղաքական հակազդման և չենթարկվելու տենդենցը: Իսկ այդ հակազդման էլիտան են դարձել «օրենքով գողերը», որոնք ինքները իրենց անվանում էին մինչխորհրդային Ռուսաստանի հանցավոր ավանդույթների պահապանները



                                                           Տոտենիզմ

Հիմքում ընկած է հավատն այն մասին, որ մարդկանց տվյալ խումբը ծագում է որևէ կենդանուց,բույսից կամ բնության երևույթից,որը գիտությանը ընդունված է կոչել <<տոհմ>>։

                                                           
                                                       Անիմիզմ 

Անիմիզմ  տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել անգլիացի գիտնական Է. Թայլորը,
ով անիմիզմը համարում է կրոնի նախնական ձև: Անիմիզմը հավատքն է բազմաթիվ ոգեղեն էակների գոյության նկատմամբ,
որոնք իրենց մասնակցությունն են ունենում մարդկանց ամենօրյա գործունեության մեջ ու կարող են օգնել կամ խանգարել մարդուն իր նպատակներին հասնելու գործում: Նախամարդը բոլոր ոգիներին պատկերացնում էր մարմնավոր կերպարանքով, քանի որ նրա բանականությունը դեռևս հնարավորություն չուներ վերարցարկման միջոցով հասնելու անմարմին ոգիների գոյության գաղափարին: Ոգեպաշտական հավատալիքները ուղղակիորեն կապված են անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ, որտեղ, համաձայն վաղնջական հավատալիքների, հայտնվում են բոլոր մարդկանց ոգիները կամ հոգիները մահվանից հետո:






                                                                 Ֆետիշիզմ

Ֆետիշիզմ գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագություն։
Ֆետիշիզմի բոլոր վաղ կրոնական ձևերի ու զարգացած կրոնական համակարգերի բաղադրամասը կազմող կրոնական աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշներ կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակերտ ցանկացած առարկան։ Ֆետիշների պաշտամունքի ձևերը նույնպես բազմազան են։ Ֆետիշներին մատուցվող զոհաբերություններից մինչև դրանց մեջ գամեր խրել (իբր ոգուն ցավ պատճառելու ու դրանով իսկ նրան ուղղված խնդրանքը կատարել ստիպելու համար)։
Ֆետիշիզմը լայնորեն տարածված է նաև արդի կրոններում, օրինակ՝ «սև քարի» (Մեքքայում) պաշտամունքը մուսուլմանների մեջ, մեռած հոգևորականների աճյուններով պաշտամունքային շինություններինը՝ բուդայականության մեջ, բազմաթիվ «հրաշագործ» սրբապատկերների ումասունքների երկրպագությունը՝ քրիստոնեության մեջ։






                                                             Մոգություն


Մոգությունը  վաղնջական կրոնական հավատալիք է: Այն մարդու հավատքն է իր գերբնական ընդունակությունների նկատմամբ, որոնցով նա սիմվոլիկ գործողությունների շնորհիվ կարողանում է ազդել իրականության տարբեր երևույթների վրա ու փոխել դրանց ընթացքը: Մոգության տարատեսակները նկարագրում է անգլիացի գիտնական Բ. Մալինովսկին «Մոգություն, գիտություն և կրոն» աշխատության մեջ, որտեղ նա նշում է, թե մոգությունը կրկնապատկում էր բնության տարբեր կողմերի վրա ազդելու մարդու կարողությունները (մարդկանց պատկերացումներում) տարբեր տեսակի խորհրդապաշտական գործողություններ կատարելու եղանակով:
Մոգական գործողությունները բավականին տարբերվում են իրարից իրենց բարդությամբ, ուղղվածությամբ, իրականացման տեխնիկայով և որամենակարևորն է` հետապնդած նպատակով: Այդ պատճառով էլ մոգական գործողությունները բաժանվում են երկու մեծ խմբերի` ագրեսիվ կամ պաշտպանական մոգություն, դրական ու բացասական մոգություն:

Մոգությունը դիմացել է դարերի փորձությանը ու այսօր տարբեր ձևերով պահպանվել է բոլոր մայրցամաքներում: Ժամանակակից բոլոր կրոններում առկա են մոգության տարրեր, քանի որ նույնիսկ համաշխարհային կրոնների մեջ գրավչություն ստեղծողը հենց մոգական գործողություններն ու ներգործություններն են, որոնք արտահայտվում են կրոնների տարաբնույթ գործառույթների մեջ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

հայաստանի աղետներ