Ջուր
Ջուր , անօրգանական միացություն , ջրածնի օքսիդ , քիմիական բանաձևը՝ Н 2 O ։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է , բնության մեջ հանդիպում է պինդ , հեղուկ , գազային վիճակներում։ Կազմումծ է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։ Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է , որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ : Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp 3 ։ Սովորական պայմաններում ջուրն անգույն , անհամ , անհոտ հեղուկ է , t հալ =0°С, t եռ =100°С, ամենամեծ խտությունը 4°С- ում է՝ ρ=1 գ / մլ։ Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններոում ρ<1 ։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից , որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է , իսկ այս դեպքում , օրինակ , սառույցի խտությունը փոքր է ջրի խտությու...