հայաստանի աղետներ
Բնական արտակարգ իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում վտանգավոր բնական երևույթի , տարերային կամ էկոլոգիական ( բնապահպանական ) աղետի , համաճարակի , անասնահամաճարակի ( էպիզոոտիա ), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդություն ( էպիֆիտոտիա ), որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի , մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի , խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։ Տարերային աղետը ` բնության ուժերի կամ երևույթների ազդեցությամբ առաջացած աղետ , ավերիչ բնական և ( կամ ) բնական - անտրոպոգեն պրոցես ( մարդու գործունեությամբ բնության մեջ առաջացող երևույթ կամ ընթացք ) է , որի հետևանքով առաջացել կամ կարող է առաջանալ սպառնալիք մարդկանց կյանքին և առողջությանը , նյութական արժեքների ավերածություն կամ ոչնչացում , բնակչության գործունեության , կյանքի պայմանների և շրջակա միջավայրի անդառնալի փոփոխություն